Մարմնամարզություն և սպորտ
Մարզիկի մոտիվացիան
Մոտիվացիան մարզիկի հաջողության հասնելու կարևորագույն դերակատարություններից է: Այն նպատակին հասնելու ներքին մղումն է: Մոտիվացիան խթանից տարբերվում է նրանով, որ տեղի է ունենում հոգեկանի ներսում, մինչդեռ խթանը գալիս է դրսից և կարող է շարժառիթ հանդիսանալ դրդապատճառի համար: Օրինակ`մարզիկը երազում է մրցանակի մասին և այն պատկերացնում է իր մտքում: Մրցանակն այստեղ համարվում է խթանը, իսկ դրա պատկերացումը մտքում` դրդապատճառը:
Մարզիկի հաջողության հասնելու դրդապատճառը հասկանալու համար, նախևառաջ, անհրաժեշտ է հասկանալ մարզիկի արժեքային համակարգը, նրա դաստիարակության մեթոդները, սպորտային գործունեության ու ֆիզիկական ծանրաբեռնվածության հանդեպ անձնական վերաբերմունքը:
Հաջողության հասնելու դրդապատճառները կարելի է բաժանել երկու մասի` անձնական ու սոցիալական: Անձնականին կարելի է վերագրել ինքն իր հետ պայքարում ինքնուրույն ստացած բոլոր հմտությունները, իսկ սոցիալականին` ուրիշների հետ մրցակցությունը:
Հաջողության հասնելու դրդապատճառների բարձր մակարդակ ունեցող մարզիկը միշտ ձգտում է հասնել դրական արդյունքի: Այդպիսի մարզիկը սպորտային կյանքում ընտրում է միջին ու բարձր մակարդակի դժվարության խնդիրներ: Նրա համար կարևոր է մարզիչից պարգև ստանալ իր խնդրի ընտրության ու դրա հաջող ավարտի համար: Սակայն, հաճախ մարզիկների չափազանց ուժեղ դրդապատճառը բարձրացնում է մրցույթից առաջ եղած տագնապի ու վախի մակարդակը, որն էլ հանգեցնում է արդյունքների վատթարացման: Մաքսիմալ դրդապատճառն անհրաժեշտ է այն սպորտաձևերում, որտեղ անհրաժեշտ է ցուցաբերել բարձր դիմամդրողականություն և հակազդելու մեծ արագություն:
Հաջողության դրդապատճառների ցածր մակարդակ ունեցող մարզիկը, որն ի սկզբանե թերագնահատում է իր ուժերը, կենտրոնանում է պարտության վրա: Նա ընտրում է կա՛մ հեշտ տարբերակ, կա՛մ՝ չափազանց բարդ: Այդ դեպքում պարտվելիս նա հիմնվում է խնդրի դժվարության վրա, հաջողության հասնելիս` հեշտության: Այսպիսի մարզիկին մարզիչը պետք է աջակցի անգամ հեշտությամբ հաջողության հասնելու դեպքում: Մարզիչը պետք է ընդգծի մարզիկի ինքնուրույնությունը և այն անձնային առանձնահատկությունները, որոնք օգնեցին նրան հասնել հաջողության:
Ամեն դեպքում, սկզբնական շրջանում մարզիչը պետք է պատմի հաղթանակի դրական կողմերի մասին, հնարավորություն տա մարզիկին բացահայտել իր թաքնված պոտենցիալը, այսինքն` մարզիկից միանգամից հաղթանակ չպահանջի: Բացի դրանից, ֆիզիկական ու հոգեկան ծանրաբեռնվածությունը պետք է համապատասպանի մարզիկի զարգացման յուրաքանչյուր փուլին, ինչպես նաև աշխատանքի ընթացքը ճիշտ կարգավորելու համար մարզիչը պետք է հասկանա այն պատճառները, որոնց հիման վրա մարզիկի դրդպատաճառների մակարդակը կարող է բարձրանալ կամ նվազել:
Կարդացեք նաև
Ֆիզիկական ակտիվության կարևորությունը` հղիության ժամանակ:
Հղիության նորմալ ընթացքի դեպքում կնոջ համար ֆիզիկական ծանրաբեռնվածությունն անհրաժեշտություն է...
Ֆիզիկական ակտիվությունը և սպորտն առողջ ապրելակերպի անհրաժեշտ պայման են: Շատ հիվանդություններ, եթե ոչ ուղղակիորեն, ապա` անուղղակի, կապված են հիպոդինամիայի հետ: Եվ ներկայում շատերն են, դա հասկանալով...
Լողն ամենալավ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն է տարբեր հիվանդությունների դեպքում: Ջրում մարզումները բացառում են գերլարվածությունն ու մկանների լարումը...
Մրգերն առողջության համար օգտակար են, քանի որ քիչ կալորիա եւ շատ վիիտամիններ ու հանքանյութեր են պարունակում: Սակայն դա չի նշանակում, որ միրգ կարելի է ուտել ցանկացած քանակով եւ օրվա ցանկացած ժամին...
Նրանք, ովքեր ցանկանում են կարճ ժամանակահատվածում, առանց հյուծիչ դիետաների ու հոգնեցնող մարմնամարզության ազատվել ավելորդ քաշից, ունեն այլընտրանք: Ճապոնացի բժիշկ Ֆուկուցուձիի մշակած մեթոդն անցած...
Մարդիկ շատ հաճախ նախընտրում են մարզվել առավոտյան, սակայն մասնագետները խորհուրդ են տալիս մարզվել երեկոյան: Երեկոյան մարզումները մի շարք...
Որոշ մթերքներ խորհուրդ չի տրվում օգտագործել մարզասրահ այցելելուց կամ ցանկացած այլ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից առաջ, քանի որ համարվում է, որ դրանք...
Վազքն իդեալական միջոց է հրաշալի տեսք ունենալու համար, որն, ի դեպ, նաև անվճար է։ Վազքով զբաղվելը հատուկ սարքավորումներ և հատուկ վայր չի պահանջում։ Դրանով կարելի է զբաղվել գրեթե ամբողջ տարին...
Յոգան շատ օգտակար է ո՛չ միայն հոգու, այլ նաև մարմնի համար: Ձեզ ենք ներկայացնում յոգայով զբաղվելու մի քանի պատճառ...
Հավասարակշռության ամրապնդումն սկսվում է մեր անձնական գիրոսկոպը ձեւավորող երեք տարբեր սենսորներից: Մեր ներքին լսողությունը, մեր տեսողությունը եւ մկանա-նյարդային ընդունիչները պատասխանատու են մեր հավասարակշռության համար: Եթե...
Վերջին տարիներին ավելի ու ավելի են ավելացել տարօրինակ վարժությունների միջոցով կազմվածքը վերականգնելու փորձերը այս 12 եղանակներով: Պատրաստվեք, դրանցից որոշները ձեզ հաստատ կզարմացնեն, գրում է...
Սպորտային իրականությունում մարզիկների մտածողական մարզումներն իրենցից ներկայացնում են որոշակի գործողությունների ու շարժումների մտածողական կրկնություն...
Նոր ուսումնասիրության համաձայն՝ շաբաթական 3 անգամ մարզանք անելը մոտ 16 տոկոսով նվազեցնում է դեպրեսիայի (ընկճախտի) առաջացման վտանգը, հայտնել են Լոնդոնի համալսարանական քոլեջի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն